Սիրիայում ապստամբ խմբավորման առաջնորդներ են սպանվել հրթիռակոծման հետևանքով
Դամասկոսի արվարձաններում հասցված ավիահարվածների արդյունքում մահացել են Սիրիական «Ջայշ ալ Իսլամ» ապստամբ խմբավորման ղեկավարը և մի քանի առաջնորդներ:
Ինչպես հաղորդում է BBC-ն` վերջիններս սպանվել են հանդիպման ժամանակ` հրթիռակոծման հետևանքով:
«Ջայշ ալ Իսլամ» խմբավորումը Սաուդյան Արաբիայի կողմից աջակցություն ստացող ընդդիմադիր կոլացիայի մաս է կազմում, որը գործում է Դամասկոսի քաղաքամերձ շրջաններում:
Reuters գործակալության հաղորդմամբ` ավիահարվածները հասցրել են ռուսական ինքնաթիռները, սակայն այս տեղեկությունը դեռ չի հաստատվել:










