Սուրբծննդյան համբույրները միշտ ամենալավն են. Դևիդ Բեքհեմը տոնական լուսանկար է հրապարակել
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին խաղացող Դևիդ Բեքհեմը Սուրբ Ծննդի կապակցությամբ հրապարակել է ռոմանտիկ լուսանկար` այն մակագրելով. «Սուրբծննդյան համբույրները միշտ ամենալավն են։ Մայրիկին ու հայրիկին լուսանկարել են երեխաները։ Շնորհավորում եմ բոլորին Սուրբ Ծննդի կապակցությամբ»։
Instagram-ում տեղադրված լուսանկարում Դևիդն ու իր կինը` դիզայներ Վիկտորիա Բեքհեմը, համբուրվում են: Նշենք, որ լուսանկարը Facebook սոցկայքում հավաքել է մոտ 1 մլն «լայք»:
Ընդհանուր առմամբ, Բեքհեմը հաճախ է ընտանեկան ջերմ լուսանկարներով կիսվում իր հետևորդների հետ` այդպիսով հերքելով իր ու կնոջ ամուսնալուծության վերաբերյալ բամբասանքները:











