ՌԴ ԶՈւ-ն հայտարարել է, որ սիրիական նավթի` Թուրքիա տեղափոխման նոր ուղի է հայտնաբերել

19:46 • 25.12.15

ՌԴ Զինուժի գլխավոր շտաբը նկարագրել է ԻՊ ահաբեկիչների կողմից արդյունահանվող սիրիական նավթի՝ մաքսանենգ ճանապարհով տեղափոխման նոր երթուղին. նախ բեռնատարները ամենակարճ ճանապարհով հասնում են Իրաք, ապա` Թուրքիա:  

Ինչպես հայտնում է РИА Новости-ն` գլխավոր շտաբի հրամանատար Սերգեյ Ռուդսկոյը տեղեկացրել է, որ ահաբեկիչները  «փոխում են իրենց ճանապարհն ու նոր երթուղիներ մշակում»` փորձելով խուսափել ռուսական ավիացիայի հարվածներից:  

Նրա խոսքով` նավթի տեղափոխման ուղին սկսվում է Դեր էլ Զոր նահանգից, որտեղ վերահսկողություն են հաստատել ԻՊ-ի զինյալները՝ այնտեղից ուղևորվելով Իրաք:

Իսկ երթուղու վերջնական կետը նախկինի պես հանդիսանում է Թուրքիան:


  

 

ՌԴ ԶՈւ-ն հայտարարել է, որ սիրիական նավթի` Թուրքիա տեղափոխման նոր ուղի է հայտնաբերել