ԼՂՀ ՊԲ-ն հերքում է. հայկական անօդաչու սարք չի ոչնչացվել

15:28 • 25.12.15

ԼՂՀ պաշտպանության բանակը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, որ իրենց տարածքում ոչնչացվել է հայկական անօդաչու սարք:  «Նման բան չի եղել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:


Հիշեցնենք, որ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հաղորդել էր, թե ադրբեջանական տարածքում այսօր  11:45-ի սահմաններում հայկական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ սարքը գտնվել ու ոչնչացվել է իրենց կողմից՝ դիպուկային կրակոցի միջոցով:


 

 

ԼՂՀ ՊԲ-ն հերքում է. հայկական անօդաչու սարք չի ոչնչացվել