Ռուսաստանում թուրք գործարար է ձերբակալվել
Ռուսաստանում շինարարական խոշոր ընկերության՝ ազգությամբ թուրք հիմնադիրը ներքաշվել է ապօրինի բանկային գործունեության մեջ. «Интерфакс» գործակալությանը հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:
Գործարարը, աղբյուրի խոսքով, ձերբակալվել է Մերձմոսկովյան շրջանում։
Նա կասկածվում է 2014 թվականից մինչ այժմ 26 մլն ռուբլու չափով միջոցների ապօրինի կանխիկացման համար:
Գործարարի անունը չի նշվում: Միայն ասվում է, որ այն ընկերությունը, որի հիմնադիրն է նա, մասնակցել է Մոսկվայում մի շարք շինությունների կառուցմանը։










