Սպիտակ արջերի արձագանքը` Սան Դիեգոյում 26 տոննա ձյան մեջ հայտնվելիս (տեսանյութ)
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի կենդանաբանական այգում բնակվող 3 սպիտակ արջերի համար յուրահատուկ սուրբծննդյան նվեր են բերել` 26 տոննա ձյուն:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը` սպիտակ արջերի հիացած արձագանքը պատկերող տեսանյութը հրապարակվել է Sandiegozoo այգու ֆեյբուքյան էջում, որից հետո մի քանի օրում այն գրավել է մոտ մեկ մլն օգտատիրոջ ուշադրությունը:
Ինչպես տեղեկացնում է National Geographic-ը` այս օրերին Սան Դիեգոյում ջերմաստիճանը հասնում է + 13 աստիճանի` ըստ Ցելսիուսի, ինչի պատճառով բևեռային արջերն իրենց այնքան էլ հարմարվետ չեն զգում:
Polar Bear Snow DayStart your weekend with happy polar bears.
Posted by San Diego Zoo on Friday, 18 December 2015










