ԱՄՆ-ն փոխհատուցում կվճարի 1979-ին Իրանում պատանդ առնված անձանց
ԱՄՆ-ի իշխանությունները համաձայնել են դրամական փոխհատուցում վճարել երկրի 53 քաղաքացիներին, որոնց 1979-ին պատանդ էին վերցրել Իրանի Իսլամական հեղափոխության ժամանակ:
Interfax-ը հայտնում է, որ փոխհատուցումների վճարումը ներառված է ԱՄՆ-ի հաջորդ տարվա բյուջեում: Ըստ այդմ՝ պատանդներից յուրաքանչյուրը մոտ 4,4 մլն ԱՄՆ դոլարի փոխհատուցում կստանա:
1979-ին Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատան գրավումից հետո հինգ տասնյակ մարդիկ գերության մեջ են պահվել: Իրանը պահանջում էր նրանց փոխանակել ԱՄՆ փախած շահի հետ, սակայն Վաշինգտոնը գործարքի չգնաց:










