Իծաքար-Աղսու ավտոճանապարհին մեքենա է շրջվել.վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

16:45 • 26.12.15

Դեկտեմբերի 25-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 13-ի սահմաններում «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան Իծաքար-Աղսու ավտոճանապարհի 1-ին կմ-ում կորցրել է կառավարումը և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

ՀՀ ՔԿ Բերդի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

Իծաքար-Աղսու ավտոճանապարհին մեքենա է շրջվել.վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց