Անտառային հրդեհներն ավելի քան 100 տուն են ոչնչացրել Ավստրալիայի հարավ-արևելքում (տեսանյութ)
Սուրբծննդյան տոների ժամանակ անտառային հրդեհները 103 տուն են ոչնչացրել Ավստրալիայում՝ Մելբուռն քաղաքից 120 կմ հարավ-արևմուտք ընկած հատվածում, փոխանցում է Газета-ն:
Մոտ 1600 մարդ տարհանվել է, այդ թվում` զբոսաշրջիկներ: Հետևանքների վերացման գործում ներգրավված է ավելի քան 500 հրշեջ, ինչպես նաև՝ տասնյակ մեքենաներ և ուղղաթիռներ։
Նախնական տվյալներով` հրդեհը վնասել է առնվազն 2.200 հա տարածք: Հրդեհների առաջացման պատճառ է նշվում ինչպես կայծակը, այնպես էլ հանգստացողների անզգույշ վերաբերմունքը կրակի հետ։










