Չինաստանում հանքի փլուզման հետևանքով 18 մարդ դեռ փլատակների տակ է գտնվում

09:55 • 26.12.15

Չինաստանի արևելքում հանքի փլուզման հետևանքով փլատակների տակ դեռ 18 մարդ է գտնվում, գրում է Газета-ն:

 

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին Շանդուն նահանգում, 10 հանքափորներ փրկվել են նույն օրը: Եվս մեկ մարդու փրկարարները գտել են ավելի ուշ:

 

Մյուս 18 հանքափորներն արգելափակված են մնացել 2 տարբեր հանքերում, հասանելիությունը դժվարացել է թունելի ձևափոխման պատճառով:

 

Նշվում է, որ փլուզումը կարող է առաջացած լինել շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, տարվում է հետաքննություն:

Embedded image permalink

 

 

 

Չինաստանում հանքի փլուզման հետևանքով 18 մարդ դեռ փլատակների տակ է գտնվում