Չինաստանում սողանքից մեկ շաբաթ անց առնվազն 75 մարդ կորած է համարվում (լուսանկարներ)
Չինաստանի հարավում Շենչժեն քաղաքում սողանքից մեկ շաբաթ անց մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը, գրում է Газета-ն: Արարողությանը մասնակցել են փրկարարներն ու պաշտոնատար անձինք:
Առնվազն 75 մարդ մինչ օրս համարվում է կորած: Մեկ մարդ ողջ է հայտնաբերվել ողբերգությունից գրեթե 3 օր անց: Հայտնաբերվել է նաև 4 դի:
Ավելի վաղ պաշտոնյաները հաստատել են, որ սողանքը Չինաստանում առաջացել է անօրինական աղբակույտի հետևանքով:
Սողանքի վայրում, որի հետևանքով ավելի քան 30 շինություն է փլուզվել, աշխատում են հազարավոր փրկարարներ և տասնյակ միավոր տեխնիկա։














