Թուրքական ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Իրկուտսկում
Թուրքական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը չպլանավորված վայրէջք է կատարել Իրկուտսկի օդանավակայանում. Այդ մասին Интерфакс գործակալությանը հայտնել է օդանավակայանի աղբյուրը:
«Ստամբուլ-Բիշքեկ-Ուլան Բատոր չվերթն իրականացնող ինքնաթիռը Իրկուտսկում վայրէջք է կատարել, քանի որ Ուլան Բատորի օդանավակայանը եղանակային պայմանների պատճառով չի կարողացել ընդունել ինքնաթիռը»,- ասել է նա:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ վայրէջքից հետո ինքնաթիռը վառելիքով լիցքավորվել է: Ինքնաթիռի 150 ուղևորները մաքսային զննություն չեն անցել և ՌԴ սահմանը չեն հատել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական Boeing 737-900 ինքնաթիռը Իրկուտսկում վայրէջք է կատարել տեխնիկական խնդիրների պատճառով:










