Հարյուրավոր ներգաղթյալներ գրոհել են Եվրաթունելը
Ֆրանսիայում հարյուրավոր ներգաղթյալներ կրկին փորձել են անցնել Եվրաթունելով, գրում է Корреспондент-ը:
«Մարդկանց հոսքն այնքան մեծ է եղել, որ ժամանակավորապես ստիպված են եղել փակել երթևեկությունը A16 ավտոմայրուղում, որը տանում է դեպի Եվրաթունել»,- նշել են ականատեսները:
Ոստիկանության տվյալներով` Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա անցնել ցանկացողների հերթական փորձին մասնակցել ե առնվազն մի քանի հարյուր ներգաղթյալ:










