Պուտինը հայտնել է` որն է եղել 2015-ի ամենանշանակալի իրադարձությունը

19:37 • 26.12.15

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ անցնող տարվա կարևորագույն իրադարձությունը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյա հոբելյանն էր։

 

 РБК-ի փոխանցմամբ` այս մասին ՌԴ առաջնորդն ասել է դեկտեմբերի 25-ին Կրեմլում կազմակերպված ամանորյա ընդունելության ժամանակ:
 

«Մենք ամփոփում ենք անցնող տարին և ծրագրեր կազմում, թե ինչ պետք է անենք գալիք տարում: Այս տարի շատ իրադարձություններ են տեղի ունեցել, սակայն ամենանշանակալին Մեծ հաղթանակի 70-ամյակն էր», - ասել է Պուտինը:

 

 

Նրա խոսքով` Հաղթանակի տարեդարձը նշվել է «պատվով՝ հայրերի և որդիների առաջ, որոնց ճակատագրերը ոգեշնչել են»:

Պուտինը հայտնել է` որն է եղել 2015-ի ամենանշանակալի իրադարձությունը