Իսպանիայում անկարգություններ են սկսվել աֆրիկացի ներգաղթյալի սպանությունից հետո
Իսպանական Ռոկետաս դե Մար քաղաքում անկարգություններ են սկսվել աֆրիկյան Գվինեա Բիսաու երկրից ներգաղթյալի սպանությունից հետո, գրում է Лента-ն։
41-ամյա ներգաղթյալը սպանվել է դանակի հարվածից՝ ճանապարհին առաջացած վեճի ժամանակ: Աղբյուրները հայտնում են, որ հանցագործության հետ կապ ունեն գնչուները:
Աֆրիկացի ներգաղթյալի սպանությունից հետո ներգաղթյալները սկսել են այրել քաղաքային գույքը Կորտիխոս դե Մարին թաղամասում, որը մեծավմասամբ բնակեցված է գնչուներով:
Հրշեջները փորձում են մարել կրակը, քաղաքի փողոցներ են դուրս եկել ոստիկանության լրացուցիչ խմբեր: Սկսվել են հանցագործի որոնումները:










