Սիրիական «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորումն ավիահարվածի հետևանքով առաջնորդին կորցնելուց հետո նոր առաջնորդ է ընտրել

11:46 • 26.12.15

Սիրիական «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորումը, որի հրամանատարը սպանվել է ռուսական ավիահարվածի հետևանքով, նոր առաջնորդ է ընտրել, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ լիբանանյան Al-Mayadeen-ի հղումով:

 

Խմբավորումը ղեկավարելու է Իսամ Աբու-Համամ ալ- Բուվեյդանին, որը հայտնի է նաև որպես Աբու Հումամ:


Նշվում է, որ նա Դամասոկսի Դումա արվարձանից է:

 

Սիրիական ընդդիմադիր կոալիցիայի ամենամեծ խմբավորումներից «Ջեյշ ալ-Իսլամի» նախկին հրամանատար Մուհամեդ Զահրան Ալուշը սպանվել է դեկտեմբերի 25-ին՝ Դումայի մոտակայքում հասցված ավիահարվածից:

 

Ավիահարվածից սպանվել է նաև «Ֆեյլաք Ռահման» խմբավորման առաջնորդ Աբդել Նասեր Շամիչը, ևս 90 զինյալ վիրավորվել է։

 

«Ջեյշ ալ-Իսլամ» («Իսլամի բանակ») խմբավորումը գործում է սիրիական մայրաքաղաքի արվարձաններում և ունի մի քանի հազար մարզված զինյալ:

 

Ալուշը բազմիցս տեսաուղերձներով էր հանդես եկել՝ կոչ անելով «մաքրել Սիրիան ալևիներից ու շիաներից»:
 

Սիրիական «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորումն ավիահարվածի հետևանքով առաջնորդին կորցնելուց հետո նոր առաջնորդ է ընտրել