Թուրքիայում պոտենցիալ մահապարտ ահաբեկչի են որոնում

14:47 • 26.12.15

Թուրքիայի ոստիկանությունը որոնում է երկրի քաղաքացի Մահիր Ուլաշին, ում կասկածում են երկրում ահաբեկչություն պլանավորելու համար, հայտնում է Milliyet-ը:


Վերջերս Ուլաշն ընտանիքի հետ փորձել է անցնել Սիրիայի տարածք՝ միանալու «Իսլամական պետության» զինյալներին:

 

Նրա ընտանիքի անդամները սահմանն անցնելիս պայթել են ականի վրա:

 

Թուրքիայի հատուկ ծառայությունները խոսում են երկրում ահաբեկչությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտության մասին: Իրավապահների տվյալներով՝ առնվազն 20 մահապարտ ահաբեկիչ պատրաստվում է ահաբեկչություն իրականացնել երկրի տարբեր քաղաքներում։

Թուրքիայում պոտենցիալ մահապարտ ահաբեկչի են որոնում