Բելգիայի կայարանում տարհանում է իրականացվում կասկածելի առարկայի պատճառով

16:52 • 27.12.15

Բելգիայի Նամյուր քաղաքի կայարանից տարհանում են մարդկանց հայտնաբերված կասկածելի առարկայի պատճառով, գրում է korrespondent.net-ը:

Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, տարհանվել են ուղևորները և կայարանի աշխատակիցները:

Իրավապահները նաև պահանջել են դադարեցնել այդ կայարանով գնացքների երթևեկությունը: Այդ գծում նախազգուշացնում են առաջիկա ժամերին գնացքների ուշացման մասին:

 

Բելգիայի կայարանում տարհանում է իրականացվում կասկածելի առարկայի պատճառով