Վրաստանի վարչապետի թեկնածուն ներկայացրել է կառավարության կազմը

23:04 • 27.12.15

Վրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Կվիրիկաշվիլին խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել իր կառավարության կազմը, որում գրեթե բոլոր պաշտոնները պահպանել են նախկին նախարարները:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն` նոր թեկնածուներ են ներկայացվել միայն փոխվարչապետի և ԱԳ նախարարի պաշտոնների համար:   Այդ պաշտոնները նախկինում զբաղեցնում էր հենց Կվիրիկաշվիլին:

Հիշեցնենք, որ անցյալ չորեքշաբթի Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց  Վրաստանի վարչապետի պաշտոնից հեռանալու մասին, իսկ ուրբաթ խորհրդարանական մեծամասնությունը Կվիրիկաշվիլիի թեկնածությունն առաջադրեց կառավարության ղեկավարի պաշտոնի համար:


 

Վրաստանի վարչապետի թեկնածուն ներկայացրել է կառավարության կազմը