ԻՊ առաջնորդը սպառնացել է Ռուսաստանին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին ու Իսրայելին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին հանդես է եկել 24 րոպեանոց տեսանյութով, որի շրջանակներում սպառնալիքներ է հնչեցրել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպական Միության ու Իսրայելի դեմ:
«ԱՄՆ, Եվրոպական Միություն, Ռուսաստան, հրեաներ ու նրանց դաշնակիցներ, աստված մեզ հաղթանակ է խոստացել ու հրամայել` կռվել ձեր դեմ, և մենք կհաղթենք: Ալլահի թույլտվությամբ` մոտ ապագայում դուք կլսեք մոջահեդների քայլերը: Օրեցօր մենք ձեզ ավելի ենք մոտենում»,-ասվում է տեսանյութում:
Բացի այդ ալ-Բաղդադին տեսանյութում քննադատել է Սաուդյան Արաբիային` ահաբեկչության դեմ պայքարի իսլամական կոալիցիա ստեղծելու համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ ԻՊ առաջնորդն անդրադարձել է նաև Ռուսաստանի, ինչպես նաև ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հակաահաբեկչական ավիահարվածներին:
«Որքան թեժանում է պայքարը մեր դեմ, այնքան մենք ավելի շատ ենք հզորանում»,-ասել է ալ-Բաղդադին:










