Գերմանիայում 15.000 քուրդ բողոքի ակցիա է կազմակերպել Թուրքիայի դեմ

12:39 • 27.12.15

Գերմանական Դյուսելդորֆ քաղաքում 15.000 քուրդ բողոքի ակցիա է կազմակերպել  Քրդերի աշխատավոր կուսակցության դեմ ռազմական օպերացիա իրականացնող թուրքական իշխանությունների դեմ:


Ինչպես նշում է vz.ru-ն, ցուցարարաներից շատերն իրենց հետ բերել են բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկարով պաստառներ: Հայտնի է, որ բողոքի ակցիային մասնակցել է 2 անգամ ավելի շատ մարդ, քան ենթադրվում էր:


Աղբյուրը հիշեցնում է, որ դեկտեմբերի 20-ին Ստամբուլում ևս նմանատիպ ակցիա էր անցկացվել, որի մասնակիցները բողոքում էին Թուրքիայի իշխանությունների կողմից քրդերով բնակեցված տարածքներում հակաահաբեկչական օպերացիաների իրականցման դեմ:


Հայտնի է, որ վերոհիշյալ օպերացիաներում ներգրավված է 10.000 զինծառայող ու ոստիկան, ովքեր պարբերաբար փոխհրաձգության մեջ են մտնում քուրդ զինյալների հետ:

 

Գերմանիայում 15.000 քուրդ բողոքի ակցիա է կազմակերպել Թուրքիայի դեմ