Քրդական խմբավորումը Թուրքիային սպառնացել է նոր ահաբեկչություններով

13:49 • 27.12.15

«Քուրդիստանի ազատագրման բազեները» հայտարարություն է հրապարակել, որում Թուրքիային սպառնացել է նոր ահաբեկչություններով, գրում է gazeta.ru-ն:


Նշվում է, որ Թուրքիայի անվտանգության ծառայությունները հատուկ գործողություն են իրականացրել գրոհայինների ոչնչացման համար: Գործողությունն իրականացվում է հիմնականում քրդական շրջաններում: Գործողության ընթացքում ոչնչացվել է ավելի քան 180 ապստամբ:


Ավելի վաղ հաղորդվել է, որ «Քուրդիստանի ազատագրման բազեները» ահաբեկչական խմբավորումը ստանձնել էր Ստամբուլի օդանավակայանում պայթյունի պատասխանատվությունը:


Հիշեցնեն, որ Սաբիհա Գոկչենի անվան Ստամբուլի օդանավակայանում ինքնաթիռների համար կայանում դեկտեմբերի 23-ին պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ կին էր զոհվել, ինչպես նաև վիրավորվել է օդանավակայանի երկու աշխատակից: Պայթյունի պահին շրջակայքում ուղևորներ չեն եղել: Պայթյունի հետևանքով նաև հինգ ինքնաթիռ է վնասվել:

 

Քրդական խմբավորումը Թուրքիային սպառնացել է նոր ահաբեկչություններով