Մոսկվայում փոխհրաձգություն ու զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել. կա 1 զոհ
Մոսկվայի հարավ-արևմտյան հատվածում դեկտեմբերի 27-ի գիշերը տեղի է ունեցել միանգամից 2 միջադեպ. Խորոշևո-Մնևնիկի շրջանում տեղի է ունեցել փոխհրաձգություն, իսկ Միտինոյում` զանգվածային ծեծկռտուք:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, Միտինոյի բնակիչներից մեկի տուն են եկել նրա 2 ծանոթները, ինչից հետո տղամարդկանց միջև վիճաբանություն է սկսվել: Հյուրերը զենքով հարձակվել են տանտիրոջ վրա, ինչից հետո վերջինը կրակ է բացել: Այս ամենի հետևանքով գրանցվել է 1 զոհ, 1 վիրավոր:
Այնուհետև «Տերիտորիա» ռեստորանի մոտ տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք` սառը զենքի կիրառմամբ, ինչի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է 3 մարդ:










