Օբաման հրապարակել է իր սուրբծննդյան երգացանկը

14:19 • 27.12.15

Սպիտակ տունը հրապարակել է երգերի ցանկը, որոնք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և փոխնախագահ Ջո Բայդենը լսում են սուրբծննդյան օրերին։ Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, այն տեղադրվել է Սպիտակ տան պաշտոնական էջում։


Օբամայի ցանկում է Սթիվի Ուոնդերի Someday At Christmas-ը, Jackson 5-ի կատարմամբ Santa Claus is Coming to Town-ը, Մերայա Քերիի All I Want For Christmas is You-ն, Լյուտեր Վանդրոսի Have Yourself a Merry Little Christmas-ը և այլ տոնական երգեր r’n’b-ի դասականներից:


ԱՄՆ նախագահը նաև լսում է Ֆրենկ Սինատրայի The First Noel-ը և Vince Guaraldi Trio-ի կատարմամբ O Tannenbaum գերմանական սուրբծննդյան երգը:


Բայդենի երգացանկում Նիլ Յանգից, Բրյուս Սպրինգսթինից և Էլլա Ֆիցջերալդից թեմատիկ երգեր են, ինչպես նաև U2 խմբի Christmas-ը, Փոլ Մաքքարթնիի Wonderful Christmastime-ը և Coldplay խմբի Sky Full of Stars-ը:
 

Օբաման հրապարակել է իր սուրբծննդյան երգացանկը