ԱՄՆ-ում մեկ շաբաթում տորնադոների հետևանքով 26 մարդ է զոհվել (տեսանյութ)
ԱՄՆ-ի մի շարք հատվածներում շարունակում են մոլեգնել տորնադոները, ինչի հետևանքով ավելանում է զոհերի թիվը: Հայտնի է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում բնական տարերքի հետևանքով մահացել է 26 մարդ:
Ինչպես նշում է bbc.com-ը, առավել շատ ավերածություններ գրանցվել են Տեխաս նահանգում, որտեղ կա 8 զոհ: Հայտնի է, որ սաստիկ փոթորիկները քշել-տարել են 5 մեքենա, որոնց վարորդների դիակները հայտնաբերվել են Դալաս քաղաքի արվարձաններում:
Տեղի իշխանությունները դիմել են բնակիչներին` կոչ անելով, անվտանգության նկատառումներից ելնելով, տանից դուրս չգալ:
Տեսանյութը՝ այստեղ:










