Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով տները լքած ընտանիքների թիվը գերազանցել է 2.000-ը
Բրազիլիայի Ռիու Գրանդի դու Սուլ նահանգում ավելի քան 2.200 ընտանիքներ ստիպված են եղել լքել իրենց տները հեղեղումների պատճառով, որոնք առաջացել են ուժեղ անձրևների հետևանքով, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նահանգի 12 համայնքներում արտակարգ դրություն է հայտարարվել: Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Ուրուգվայանա քաղաքում, որը սահմանակից է Արգենտինային:
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆն այցելել է տուժած շրջաններ և խոստացել միջոցներ հատկացնել դաշնային բյուջեից բնական աղետի հետևանքները վերացնելու համար:
Ջրհղեղների հետևանքով իրենց տները լքած մարդկանց ընդհանուր թիվը Հարավային Ամերիկայի 4 երկրներում` Արգենտինայում, Պարագվայում, Ուրուգվայում և Բրազիլիայում, գերազանցել է 160.000-ը: Հորդառատ անձրևների և ուժգին քամիների հետևանքով շրջանում մահացել է 6 մարդ:










