Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը մասնակցել է սուրբծննդյան ավանդական պատարագին (լուսանկարներ, տեսանյութ)
Ավանդույթի համաձայն` բրիտանական թագավորական ընտանիքի բոլոր անդամները մասնակցել են Լոնդոնի Սուրբ Մարիամ Մագդաղենացու եկեղեցում մատուցված սուրբծննդյան պատարագին, գրում է The Daily Mail-ը։
Դեկտեմբերի 25-ին հարյուրավոր լոնդոնցիներ հավաքվել են քաղաքի փողոցներում, որպեսզի հետևեն թագավորական ընտանիքին։
Դքսուհի Քեյթ Միդլթոնը, արքայազն Ուիլյամը, թագուհի Էլիզաբեթ 2-րդը, արքայազն Չարլզը, Հարին և թագավորական ընտանիքի մյուս անդամները հավաքվել են Սանդրինգհեմի պալատում, որտեղից էլ գնացել են եկեղեցի։




















