Նովոսիբիրսկում հուսահատ հայրը բանկ է թալանել հիվանդ երեխայի բուժման համար
ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի ոստիկանությունը փնտրում է իր հիվանդ երեխայի համար գողություն կատարած անձին, գրում է ntv.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ի առավոտյան: Խոշոր բանկի ստորաբաժանումներից մեկն է մտել զինված տղամարդ: Նա խնդրել է բանկի աշխատակցուհիներին չսեղմել ահազանգի կոճակը և գումար է պահանջել: Իր արարքը նա բացատրել է նրանով, որ իրեն գումար է հարկավոր հիվանդ երեխայի բուժման համար:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դրանից առաջ բանկի ստորաբաժանում է մտել մի կին, ով ցանկացել է վարկ վերցնել երեխայի բուժման համար, բայց նրան մերժել են։
Գողության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։










