Սիրիայի հյուսիսից մոտ 300 ընտանիք կտարհանվի. լրատվամիջոցներ

09:08 • 28.12.15

Սիրիայի հյուսիսում շիական 2 բնակավայրերից մոտ 300 ընտանիքների տարհանումը կսկսվի դեկտեմբերի 28-ին, հայտնում է Reuters գործակալությունը` հղում անելով աղբյուրների։

 

Գործակալության տվյալներով` այժմ երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանգի խաղաղ բնակիչներին կտեղափոխեն Թուրքիայի հետ սահման, այնտեղից նրանք կմեկնեն Բեյրութ: Տարածքը, որտեղ այժմ գտնվում են մարդիկ, հիմնականում գրավված է գրոհայինների կողմից:

 

Կարմիր խաչի միջամտությամբ Զաբադանի քաղաքի ընդդիմադիրների համար անվտանգ ուղի կբացվի դեպի Բեյրութի օդանավակայան, որտեղից նրանք կուղևորվեն Թուրքիա:

 

Խաղաղ բնակիչների տարհանման վերաբերյալ բանակցությունները սկսվել էին մի քանի ամիս առաջ` ՄԱԿ-ի աջակցությամբ, սակայն երկար ժամանակ կողմերը չէին կարողանում համաձայնության գալ:

Սիրիայի հյուսիսից մոտ 300 ընտանիք կտարհանվի. լրատվամիջոցներ