Մինչ տարեվերջ Կանադա կժամանի ևս 1800 սիրիացի փախստական. լրատվամիջոցներ

08:56 • 28.12.15

Մինչ ընթացիկ տարվա վերջ առնվազն 1800 սիրիացի փախստական կժամանի Կանադա։ Այդ մասին հայտնել է CTV հեռուստաալիքը։

 

Հաղորդվում է, որ մինչ դեկտեմբերի 31-ը Մոնրեալում վայրէջք կկատարի ևս 6 ռազմատրանսպորտային ինքնաթիռ, որոնցից յուրաքանչյուրում կլինի մոտ 300 փախստական: Ընդ որում՝ նրանցից միայն 100-ը կժամանեն Կանադա պետական բյուջեի հաշվին. ներգաղթյալների մեծ մասի տեղափոխման համար վճարել են անհատները, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Մինչ օրս երկիր է ժամանել մոտ 2200 սիրիացի փախստական, ավելի քան 3600 մարդ արդեն ստացել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը մեկնելու համար: Սիրիացի փախստականների կողմից մոտ 19500 հայտ այժմ ուսումնասիրվում է:

Մինչ տարեվերջ Կանադա կժամանի ևս 1800 սիրիացի փախստական. լրատվամիջոցներ