ԻՊ-ը մահապատիժ իրականացնող հաշմանդամ գրոհայինի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

15:25 • 04.02.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է իր գերիներին մահապատժի ենթարկելու վերաբերյալ հերթական տեսանյութը, որում «գլխավոր գործող անձը» հաշմանդամ է։

 

Ինչպես նշում է The New York Daily News-ը, անվասայլակին նստած ահաբեկիչը մահապատժի է ենթարկում ծնկի եկած լիբիացի «լրտեսին»։ Դրանից հետո իսլամիստները խաչել են ևս 2 լիբիացու։

 

Հայտնի է, որ մահապատիժներն իրականացվել են Լիբիայի հանգուցյալ բռնապետ Մուամար Քադաֆիի հայրենի Սիրտ քաղաքում:

 

Վերլուծաբանների խոսքերով՝ մահապատժի այս դեպքերն իրականացվել են մոտ 1 շաբաթ առաջ: Նրանք նաև հավելել են, որ ներկայում Սիրտում տեղակայված է ԻՊ-ի մոտ 3.000 գրոհային:
 


Photos released from ISIS's media center purportedly show the execution of one of three "spies" by a wheelchair-bound Daesh militant.

The disturbing photos show the crucifixion of an accused spy in the city of Sirte, Libya.

The execution photos, used as scare tactics, could part of an effort to keep control of the Libyan city amid attacks against the terrorist group, experts say.

ԻՊ-ը մահապատիժ իրականացնող հաշմանդամ գրոհայինի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել