Ադելը ողջ օրը լաց է եղել «Գրեմմիի» երեկույթին տեղի ունեցած միջադեպից հետ
Բրիտանացի երգչուհի Ադելն ամբողջ օրը լաց է եղել «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո:
Ինչպես նշում է Billboard պարբերականն, այս մասին երգչուհին խոստովանել է Էլեն Դեջեներեսի շոուի եթերում:
Մրցանակաբաշխության երեկույթին Ադելը կատարել է All I Ask նոր երգը, սակայն ելույթն այնքան էլ անթերի չի ստացվել: Միջոցառումից հետո երգչուհին պատմել է, որ ելույթի ժամանակ դաշնամուրի բարձրախոսներն ընկել էին դաշնամուրի լարերի վրա:
Ադելը նաև հավելել է, որ եթե նույնիսկ իր ելույթը ստացվեր, նա կրկին լաց կլիներ: «Ես միշտ լալիս եմ», -ասել է երգչուհին:










