«Հերոսը». հրապարակվել են նոր կադրեր Դիմա Բիլանի մասնակցությամբ ֆիլմից (լուսանկարներ)

18:41 • 19.02.16

Ռուսական բեմի ամենաճանաչված ու սիրված ներկայացուցիչներից մեկը` Դիմա Բիլանը, նկարահանվում է «Հերոսը» ֆիլմում, որտեղ մարմնավորում է երիտասարդ զինվորականի:


Tatler ամսագիրը նախքան ֆիլմի ռուսական պրեմիերան, որը կայանալու է մարտի 31-ին, մի շարք ուշագրավ կադրեր է հրապարկել նկարահանման հրապարակից:


Դատելով այդ կադրերից` երիտասարդ երգչին շատ է սազում ցարական ժամանակահատվածի զինվորական համազգեստը: Ուստի` զարմանալի չէ, որ գլխավոր հերոսուհին, ում մարմնավորում է դերասանուհի Սվետլանա Իվանովան, առաջին հայացքից սիրահարվում է Բիլանի հերոսին:


 

«Հերոսը». հրապարակվել են նոր կադրեր Դիմա Բիլանի մասնակցությամբ ֆիլմից (լուսանկարներ)