Բեռլինում Դևիդ Բոուիի անհայտ լուսանկարների ցուցադրություն կբացվի

01:11 • 19.02.16

Հանրահայտ երգիչ Դևիդ Բոուին 3 աշխատաշատ տարի է անցկացրել Գերմանիայի մայրաքաղաքում, որի արդյունքում ծնվեց լեգենդար «Բեռլինյան եռերգություն»  շարքը:

 

Ինչպես գրում է Rbc.ru-ն, Բեռլինն այսօր կրկին խոսում է Բոուիի մասին: Երկու օրից այնտեղ բրիտանացի երգչի պատվին  լուսանկարչական ցուցահանդես կբացվի:


Լուսանկարիչ Գեվին Էվանսը երգչին լուսանկարել է լոնդոնյան Time Out-ի պատվերով 1995-ին, սակայն այն ժամանակ ոչ բոլոր լուսանկարներն էին տպագրվել:  Ցուցահանդեսին  կներկայացվեն նաև այդ լուսանկարները, որոնք հասարակությունը չի տեսել:


Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 17-ը, որից հետո կտեղափոխվի Ռեյկյավիկ:
Հիշեցնենք, որ Բոուին քաղցկեղից մահացել է հունվարի 10-ին` 69 տարեկան հասակում:  
 

Բեռլինում Դևիդ Բոուիի անհայտ լուսանկարների ցուցադրություն կբացվի