Մայամիի ոստիկանության արհմիությունը կոչ է անում բոյկոտել Բեյոնսեի համերգը

16:17 • 19.02.16

Մայամիի ոստիկանության արհմիությունը կոչ է անում իր անդամներին բոյկոտել երգչուհի Բեյոնսեի` քաղաքում կայանալիք համերգը, ինչը կապված է երգչուհու վիճահարույց ու ոստիկանների համար վիրավորական ելույթի հետ։

 

Ինչպես նշում է RT-ն, Սուպերգավաթի ելույթի ժամանակ Բեյոնսեն բեմ է դուրս եկել մի խումբ պարողների հետ, ովքեր հագնված են եղել աֆրոամերիկացիների կողմից ձևավորված և 1960-1970-ականներին ակտիվ «Սև հովազներ» քաղաքական կուսակցության անդամների պես, որոնք ոստիկանության դեմ բռնության քարոզ էին անում։ 

 

«Մենք հարգում ենք «Սև հովազների» կողմից սպանված մեր տասնյակ գործընկերների հիշատակը, ու կոչ ենք անում իրավապահ մարմինների բոլոր աշխատակիցներին բոյկոտել Բեյոնսեի համերգը ոչ միայն Մայամիում, այլև` ամբողջ երկրով մեկ»,- նշել է արհմիության նախագահ Խավյեր Օրիտիսը:
 

Մայամիի ոստիկանության արհմիությունը կոչ է անում բոյկոտել Բեյոնսեի համերգը