«Սայրի վրայով վազողը» ֆիլմի շարունակությունն էկրաններին կհայտնվի 2018-ին
Լեգենդար «Սայրի վրայով վազողը» ֆիլմի շարունակությունն էկրաններին կլինի 2018թ. հունվարին, գրում է РИА Новости-ն:
Ֆանտաստիկ թրիլերը նկարահանվել է 1982-ին ռեժիսոր Ռիդլի Սքոթի կողմից` Ֆիլիպ Դիքի գրքի մոտիվներով: Դերասան Հարիսոն Ֆորդը ֆիլմում կատարել է ոստիկան Ռիք Դեկարդի դերը, ով Լոս Անջելեսում հետևում է, այսպես կոչված, ռեպլիկանտներին` արտաքինից մարդկանցից չտարբերվող կիբորգներին:
Հայտնի է, որ Ֆորդը կշարունակի կատարել իր հերոսի դերը, իսկ մյուս գլխավոր դերը ֆիլմում, որի գործողություններն ընթանում են առաջին մասի իրադարձություներից մի քանի տասնամյակ անց, կկատարի Ռայան Գոսլինգը:
Ֆիլմի աշխատանքերը վստահվել է ռեժիսոր Դենի Վիլնովին, ում նախորդ աշխատանքը` «Մարդասպանը» ֆիլմը, բավականին բարձր էր գնահատվել համաշխարհային կինոմամուլի կողմից:
Նկարահանումները նախատեսվում է սկսել հուլիսին: Պրեմիերան կկայանա 2018-ին` Մարտին Լյութեր Քինգի օրը, որը նշվում է հունվարի 3-րդ երկուշաբթի օրը։










