Ջոնի Դեփը դեմքից պոկում է Դոնալդ Թրամփի դիմակը` անպարկեշտ ժեստ ցույց տալով (տեսանյութ)

23:43 • 19.02.16

Համացանցում տեսանյութ է հայտնվել «Դոնալդ Թրամփի բիզնեսի արվեստը» կատակերգական ֆիլմի նկարահանումներից, որում միլիարդատիրոջ դերը մարմնավորել է Ջոնի Դեփը:

 

Ինչպես գրում է Lenta.ru-ն` տեսանյութում երևում է, թե ինչպես է գրիմի շնորհիվ անճանաչելի դարձած դերասանը  հանում հերոսի դիմակն ու վերադառնալով իր կերպարին` անպարկեշտ ժեստ ցույց տալիս:


Հիշեցնենք, որ 50 րոպեանոց ֆիլմը հրապարակվել է փետրվարի 10-ին` նախագծի հեղինակ Funny Or Die ընկերության կայքում:

 

 

Ջոնի Դեփը դեմքից պոկում է Դոնալդ Թրամփի դիմակը` անպարկեշտ ժեստ ցույց տալով (տեսանյութ)