47-ամյա Քայլի Մինոուգը նշանադրվել է 27-ամյա դերասանի հետ (լուսանկարներ)
Ավստրալացի հայտնի փոփ երգչուհի Քայլի Մինոուգը նշանադրվել է իր ընկերոջ` դերասան Ջոշուա Զասեի հետ, զույգը պատրաստվում է շուտով ամուսնանալ։ Այդ մասին հայտնում է The Mirror-ը` հավելելով, որ 47-ամյա երգչուհու հետ նշանվելու լուրն առաջինը հայտնել է 27-ամյա դերասանը:
Բացի այդ, լուսանկարիչների աչքից չի վրիպել վերջին շրջանում Մինոուգի մատնեմատին հայտնված ադամանդյա նշանադրության մատանին, ինչը ևս վկայում է նրա անձնական կյանքում տեղի ունեցած լուրջ փոփոխությունների մասին:
Զույգին մոտ աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք հանդիպում են մի քանի ամիս և սուրբծննդյան արձակուրդները միասին են անցկացրել:
«Ջոշուան կարծում է, որ գտել է իր երազանքների կնոջը և անչափ երջանիկ է»,-հավելել է աղբյուրը:














