Զեմֆիրան հայտարարել է համերգային շրջագայության դադարեցման մասին (տեսանյութ)
Նիժնի Նովգորոդում փետրվարի 18-ին ունեցած համերգի ժամանակ երգչուհի Զեմֆիրան հայտարարել է, որ նրա ներկայիս համերգային շրջագայությունը վերջինն է: Երգչուհին չի ցանկացել բացատրել իր խոսքերը, գրում է lenta.ru-ն:
«Փոքր մարդ» անվանումով շրջագայությունը սկսվել է փետրվարի 4-ին՝ Օմսկում: Այնուհետև Զեմֆիրան ելույթ է ունեցել Նովոսիբիրսկում, Խաբարովսկում, Վլադիվոստոկում, Եկատերինբուրգում և Չելյաբինսկում:
Շրջագայությունը կավարտվի ապրիլի 1-ին՝ Մոսկվայի «Օլիմպիյսկի» համալիրում մեծ համերգով:










