Մարտի 2-ին տեղի կունենա «Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան երգի պրեմիերան

14:27 • 20.02.16

 

«Եվրատեսիլ 2016» մրցույթի հայաստանյան երգի պրեմիերան տեղի կունենա մարտի 2-ին: Այս մասին տեղեկանում ենք eurovision.am կայքից:
 

Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանը եվրոպական երգի այս մրցույթում ներկայացնելում է երգչուհի Իվետա Մուկուչյանը:


Այս տարի Հայաստանը Եվրատեսիլում կներկայանա «LoveWave‬» երգով, որի երաժշտությունը գրել են Լիլիթ Նավասարդյանը և Լևոն Նավասարդյանը, իսկ խոսքերի հեղինակը Իվետա Մուկուչյանն ու Ստեֆանի Քրաթչֆիլդն են:

 

Մարտի 2-ին տեղի կունենա «Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան երգի պրեմիերան