Մորգան Ֆրիմանը ցանկանում է ԱՄՆ նախագահի պաշտոնում տեսնել Հիլարի Քլինթոնին
Ամերիկացի հանրահայտ դերասան Մորգան Ֆրիմանն իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, հայտնում է CNN-ը։
Դերասանը նշել է, որ Քլինթոնին համարում է քաղաքական գործիչ, ով արժանի է վստահության, և ընդգծել է, որ կցանկանար տեսնել նրան պետության ղեկավարի պաշտոնում:
Ֆրիմանը նշել է նաև, որ «քաղաքական հիմարություն» է համարում Քլինթոնին վարկաբեկող տեղեկությունը, որը տարածում են նախագահական մրցապայքարում նրա մրցակիցները:










