Զեմֆիրան պարզաբանել է համերգային շրջագայություններից հրաժարվելու մասին իր խոսքերը

14:36 • 20.02.16

Երգչուհի Զեմֆիրան մեկնաբանել է իր խոսքերն այն մասին, որ «Փոքր մարդ» անվանումով համերգային շրջագայությունն իր համար վերջինն է լինելու, գրում է meduza.io-ն։

 

«ВКонтакте» սոցցանցի իր էջում երգչուհին հայտնել է, որ իսկապես այլևս չի պատրաստվում համերգային շրջագայություններ կազմակերպել, բայց չի բացառում, որ կտա առանձին համերգներ։

 

Զեմֆիրան ընդգծել է, որ կշարունակի ստեղծագործել և երգեր գրել, քանի որ դրանք նախկինի պես դեռ «գրվում են»։

 

Հիշեցնենք, որ Նիժնի Նովգորոդում փետրվարի 18-ին ունեցած համերգի ժամանակ երգչուհին հայտարարել էր, որ նրա ներկայիս համերգային շրջագայությունը վերջինն է: 

Զեմֆիրան պարզաբանել է համերգային շրջագայություններից հրաժարվելու մասին իր խոսքերը