Մահվան հովիտը վերջին 10 տարում առաջին անգամ ծաղկել է (լուսանկարներ)

00:11 • 21.02.16

Երկիր մոլորակի ամենաշոգ վայրերից մեկը, որը հայտնի է Մահվան հովիտ անվանումով, վերջին 10 տարում առաջին անգամ պատվել է բազմագույն ծաղիկներով:

 

Մահվան հովիտ ազգային պարկը գտնվում է ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Սիեռա Նևադա լեռնաշղթայի հարավարևելյան մասում` Մեծ  ավազանի և Մոհավե անապատի շրջանում:


Ինչպես գրում է Корреспондент-ը` առատ անձրևները անցյալ ամիս կյանք են պարգևել տեղի ժայռերում ու ավազներում բույն դրած ծաղիկների արմատներին, որոնք ունակ են աճել ծայրահեղ շոգի պայմաններում:


Մահվան հովտում միջին առավելագույն ջերմաստիճանը հուլիսին ցերեկը  հասնում է +46 աստիճանի` ըստ Ցելցիուսի, իսկ գիշերը` +31 աստիճանի: