Բուքմեյքերները Լեոնարդո ԴիԿապրիոյին համարում են «Օսկարի» ամենահավանական թեկնածուն

19:39 • 25.02.16

Բուքմեյքերների կանխատեսումների համաձայն` Լեոնարդո ԴիԿապրիոն մեծ հնարավորություն ունի «Օսկարի» արժանանալու «Լավագույն դերասան» անվանակարգում` «Ողջ մնացածը» ֆիլմում իր դերակատարման  համար:

 

Ինչպես գրում է Rbc.ru-ն, բուքմեյքերները հաղթանակ են կանխատեսել նաև Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուին ֆիլմի ռեժիսորական աշխատանքի համար:


ԴիԿապրիոյի հետ կարող են մրցակցել Էդի Ռեդմեյնը «Դանիացի աղջիկը» ֆիլմում դերակատարման համար և Մայքլ Ֆասբենդերը` «Սթիվ Ջոբս» ֆիլմի համար:


«Երկրորդ պլանի լավագույն դերասան, անվանակարգի հիմնական ֆավորիտն, ըստ բուքմեյքերների, Սիլվեստր Ստալոնեն է` «Կրիդ. Ռոքիի ժառանգությունը» ֆիլմի համար:


«Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկարի» արժանանալու ամենահավանական թեկնածուն Բրի Լարսոնն է, որի հետևում է Ջենիֆեր Լոուրենսը` «Ջոյ» ֆիլմի համար:
 

Բուքմեյքերները Լեոնարդո ԴիԿապրիոյին համարում են «Օսկարի» ամենահավանական թեկնածուն