Սանկտ Պետերբուրգում սկսվել են Սերգեյ Դովլաթովի մասին ֆիլմի նկարահանումները
Սանկտ Պետերբուրգում սկսվել են հայկական արմատներով գրող, լրագրող Սերգեյ Դովլաթովի մասին ֆիլմի նկարահանումները։
Նախքան նկարահանումները՝ ռեժիսոր Ալեքսեյ Գերմանը ձևավորել է տպավորիչ թիմ, որին, մասնավորապես, մասնակցում են դերասաններ Ելենա Լյադովան, Դանիլա Կոզլովսկին և Սվետլանա Խոդչենկովան, օպերատորն է Լուկաշ Զալը: Ֆիլմի նկարահանումներին մասնակցելու են նաև Հայաստանը, Սերբիան, Լեհաստանը, Ֆինլանդիան և Ռուսաստանը, գրում է filmpro.ru-ն:
Չորս օր Սերգեյ Դովլաթովի կյանքից։ Պատահական հանդիպումներ, ընտանեկան հարաբերություններ, զրույցներ Իոսիֆ Բրոդսկու հետ արտագաղթի նախօրեին` կներկայացվի 1970-ականների լենինգրադյան կյանքը։
Ֆիլմի հեղինակները վստահեցնում են, որ քաղաքը կդառնա հիմնական կերպարներից մեկը, այդ պատճառով էլ դրա ստեղծման համար հսկայական ջանքեր են ներդրվել։ Հեղինակները վստահեցնում են, որ ամբողջ ռեկվիզիտներն իրական են, և միակ բանը, որը բաժին կհասնի ֆիլմին ժամանակակից իրականությունից, կլինեն դերասանները։
Դովլաթովի ընտանիքն ակտիվ համագործակցում է նկարահանող խմբի հետ` հաստատելով գրողի կյանքի կենսագրական մանրամասները։ Ֆիլմի ամբողջ սյուժեն հորինված է, սակայն շատ մասնիկներ լիովին համապատասխանում են իրականությանը։










