Մահացել է Ռոքիի մասին ֆիլմերում նկարահանված դերասան Թոնի Բերթոնը
Կալիֆոռնիայում փետրվարի 25-ին կյանքից հեռացել է բռնցքամարտիկ Ռոքիի մասին ֆիլմերում նկարահանված դերասան Թոնի Բերթոնը։ Այդ մասին հայտնել է նրա քույրը՝ Լորետա Քելին, գրում է lenta.ru-ն:
Նա պատմել է, որ Բերթոնը մեկ տարվա ընթացքում պարբերաբար հիվանդանոց է տեղափոխվել, սակայն նրան այդպես էլ վերջնական ախտորոշում չեն տվել: Դերասանը 78 տարեկան էր:
Ռոքիի մասին ֆիլմերում նա խաղացել է Դյուքի՝ գլխավոր հերոսի մրցակից Ապոլլո Կրիդի մարզչի, ինչպես նաև հենց Ռոքիի մենեջերի դերը։ Բերթոնն այն դերասաններից մեկն է, որ Սիլվեստեր Ստալոնեի հետ միասին նկարահանվել է բոլոր վեց ֆիլմերում:
Էնթոնի Բերթոնը ծնվել է Միչիգան նահանգի Ֆլինտ քաղաքում, նա բռնցքամարտում մի քանի տիտղոս է նվաճել։











