Սալվադորի երկրպագուներն արյունով են վճարել Iron Maiden-ի համերգի տոմսերի համար

14:07 • 26.02.16

Սալվադորում ակցիա է տեղի ունեցել, որի ընթացքում բրիտանական Iron Maiden ռոք խմբի  համերգին ներկա գտնվել ցանկացողները կարող էին արյուն հանձնել և դրա դիմաց VIP-տոմս ստանալ, հաղորդում է lenta.ru-ն։

 

Ակցիան կազմակերպել է «Կարմիր խաչ» մարդասիրական կազմակերպության Սալվադորի մասնաճյուղը։

 

Արյուն է հանձնել ավելի քան 150 մարդ, սակայն տոմսերը ոչ բոլորն են ստացել, քանի որ նրանք ընդամենը հիսունն են եղել: «Կարմիր խաչի» ներկայացուցիչները նշում են, որ դոնորներն ուրախացել են ոչ միայն նրա համար, որ տոմս են ստացել, այլև նրա, որ կարողացել են օգնել այլ մարդկանց:

 

Iron Maiden-ի համերգը երկրի մայրաքաղաք Սան Սալվադորում կկայանա մարտի 6-ին:

 

Սալվադորի երկրպագուներն արյունով են վճարել Iron Maiden-ի համերգի տոմսերի համար