Թողարկվել է Թոմ Հարդիի և Ռիդլի Սքոթի մասնակցությամբ «Տաբու» սերիալի թրեյլերը (տեսանյութ)
FX հեռուստաալիքը ներկայացրել է «Տաբու» սերիալի թրեյլերը, որում գլխավոր դերը կատարել է «Օսկար»-ի թեկնածու Թոմ Հարդին: Հոլովակը կարելի է դիտել YouTube կայքում։
Այդ նախագծում Հարդին հանդես է գալիս նաև գործադիր պրոդյուսերի դերում` Ռիդլի Սքոթի և Սթիվեն Նայթի հետ միասին, գրում է Газета-ն:
Սերիալը բաղկացած է 8 մասից։ Նկարահանումները շարունակվում են Լոնդոնում, պրեմիերան նախատեսված է 2017-ին:
«Տաբու»-ն հիմնված է իրական պատմության վրա, որը հորինել են Հարդին և նրա քույրը` Չիփս Հարդին: Հեռուստաշոուի գործողություններն ընթանում են 1814-ին: Ըստ սյուժեի` գլխավոր հերոսն Աֆրիկայից վերադառնում է Մեծ Բրիտանիա բոլորովին փոխված: Նա բախվելու է դավադրությունների, սպանությունների և դավաճանությունների, ինչպես նաև ստիպված կլինի բացահայտել ընտանեկան մութ գաղտնիքը:










