Ինչպես է կարմիր գորգը դարձել «Օսկարի» անբաժան մասը

23:10 • 27.02.16

New York Times-ն անդրադարձ է կատարել «Օսկար» մրցանակաբաշխության պատմությանն ու դրա անբաժան մաս կազմող կարմիր գորգին:

 

Կարմիր գորգը մրցանակաբաշխության մաս է կազմել 1961 թվականից ի վեր, սակայն այն տեսքով, որ մենք տեսնում ենք այսօր, կարմիր գորգը առաջին անգամ հայտնվել է 1995-ի արարողությանը:


Այդ օրվանից սկսած` ամենամյա մրցանակաբաշխությանը թե՛ դերասանները, թե՛ դերասանուհիները ջանում են ներկայանալ  հնարավորինս գեղեցիկ և շլացնող: Տարեցտարի համաշխարհային դիզայներները, թարմացնելով իրենց հավաքածուները, ներկայացնում են զգեստների, պայուսակների, կոշիկների և աքսեսուարների նորանոր տեսականի՝ հատուկ կարմիր գորգով ճեմողների համար:

 

 

Ինչպես է կարմիր գորգը դարձել «Օսկարի» անբաժան մասը