Գրիգորի Լեպսը համերգ է տվել Մոսկվայի մետրոյում (տեսանյութ)

23:18 • 27.02.16

Ռուս երգիչ Գրիգորի Լեպսը  փետրվարի 27-ին կարճատև համերգ է կազմակերպել  մոսկովյան մետրոյում:

 

Ինչպես գրում է Lenta.ru-ն` երաժիշտը, կանգնած  կայարանի հատակի «երաժշտությունը` մետրոյում» գրառման վրա, 5 երգ է կատարել, այդ թվում` ամենահայտնիներից երկուսը` Рюмка водки на столе և Самый лучший день:


Մոսկվայի մետրոյի ղեկավարի խոսքով` արդեն մետրոյի կայարաններում 15 հարթակ է ստեղծվել, որտեղ երաժիշտները կարող են ելույթ ունենալ: Նրանք կնվագեն և կերգեն բացարձակ անվճար, սակայն կամավոր հիմունքներով ուղևորները կարող են նվիրատվություններ կատարել:

 

Գրիգորի Լեպսը համերգ է տվել Մոսկվայի մետրոյում (տեսանյութ)